Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Միր»-ն առաջիկայում անակնկալներ կմատուցի իր լսարանին. հեռուստառադիոընկերությունը տոնում է 27-ամյակը

«Միր»-ն առաջիկայում անակնկալներ կմատուցի իր լսարանին. 
հեռուստառադիոընկերությունը տոնում է 27-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միր»  միջպետական  հեռուստառադիոընկերությունը  իրադարձությունները մշտապես լուսաբանում է անկողմնակալ ու օբյեկտիվ՝ ներկայացնելով փաստեր և ապացույցներ:  Հեռուստառադիոընկերությունը հոկտեմբերի 9-ին տոնում է իր 27-ամյակը, և այդ առիթով «Արմենպրես»-ը զրուցել է տնօրեն Մերուժան Սարգսյանի հետ, ով խոսել է ՀՌԸ-ի ձեռքբերումների, համագործակցության և այլ հարցերի շուրջ:

«27 տարի առաջ, երբ Խորհրդային միության փլուզումից հետո ձևավորվել է մեր հեռուստառադիոընկերությունը, եթեր ունեցել ենք միայն ռուսական ОРТ ալիքով՝ շաբաթական մեկ անգամ: Այսօր կարող եմ վստահաբար ասել, որ մենք մեծ ձեռքբերումներ ունենք, քանի որ արդեն իսկ կա 3 հեռուստաալիք՝ «Միր», «Միր24» և «Միր Պրեմիում», ինչպես նաև կա ռադիո «Միր»-ը և  mir24.tv կայքը»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ շնորհիվ այդ եթերային հարթակների՝ ձեռք են բերել բազմամիլիոնանոց լսարան:

Նրա խոսքով՝ «Միր»-ն առաջին անգամ՝ առանձին հաճախականությամբ, եթեր է հեռարձակվել Հայաստանում:

ՀՌԸ-ի տնօրենը, խոսելով իրենց գործունեության մասին՝ ասաց, որ իրենք մշտապես հեռուստադիտողին տրամադրում են հավաստի ինֆորմացիա, օբյեկտիվ են և խուսափում են մտնել դեղին մամուլի դաշտ: Նա ավելացրեց նաև, որ իրենք ունեն նոր նախագծեր, որոնք առաջիկայում պետք է իրականացնեն:

«Եթերների միջոցով մենք նպատակ ունենք այլ երկրների մեր լսարանին ցույց տալ, թե ովքեր են հայերը և ինչպիսին է այսօրվա Հայաստանը: «Միր»-ն ունի նախագծեր, որոնք առնչվում են զբոսաշրջության, քաղաքականության, մշակույթի, մարզերի հետ: Սա միակ հարթակն է, որ հայկական պետական կապիտալով միակ ռուսալեզու հեռուստառադիոընկերությունն է»,- նշեց Մերուժան Սարգսյանը:

Անդրադառնալով կադրից դուրս հետաքրքիր կամ չնախատեսված դեպքերին՝ ՀՌԸ տնօրենն անկեղծացավ, դրանք հաճախ են լինում և անխուսափելի են հատկապես ուղիղ եթերների ժամանակ:

«Ուղիղ եթերների ժամանակ հաճախ են լինում չնախատեսված դեպքեր, երբ հաղորդավարը այդ պահին ինչ-որ բան է ասում՝ ինչը հնչում է կադրում: Վերջերս էլ՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ ուղիղ հեռարձակման ժամանակ մեր լրագրողի կողքին ինչ-որ հեռախոս սկսեց բարձր աշխատել»,- ասաց Սարգսյանը:

Եզրափակելով խոսքը՝ հեռուստաընկերության տնօրենը շնորհակալություն հայտնեց իրենց լսարանին  և ասաց, որ իրենք շուտով անակնկալներով հանդես կգան և կուրախացնեն իրենց հեռուստադիտողին:

«Միր»  միջպետական  հեռուստառադիոընկերությունը  ստեղծվել  է  1992 թվականի  հոկտեմբերի  9-ին։  Հեռուստաընկերության  կենտրոնը  գտնվում  է  Մոսկվայում, մասնաճյուղներ  ունի  ԱՊՀ  բոլոր  երկրներում։  Հեռարձակումը  կատարվում է  ռուսերենով։

«Միր»  միջպետական   հեռուստառադիոընկերության  կազմում  գործում է նաև ռադիոկայան՝ հեռարձակվելով Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Լատվիայում, Mir24.tv տեղեկատվական կայք և «ՄԻՐ-Տելեպորտ» արբանյակային համակարգը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]