Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Իրանում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել

Իրանում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավային նահանգում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության հետախուզման դեպարտամենտի տնօրեն Սայեդ Սալեհ Հենդիին:
«Գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Իրանի հարավի Ֆարսի նահանգում` այդ տարածաշրջանում մեկ տարվա ակտիվ հետախուզումից հետո»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, Իրանի գազախույզները ենթադրում են, որ գազի պաշարները կբավականացնեն Թեհրանի կողմից 16 տարվա սպառման համար:
Բացի այդ, նշվում Է, որ հետագա մանրամասնությունները կներկայացնի Իրանի ազգային նավթընկերութան կառավարիչ տնօրենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ