Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Կիպրոսի «Մելգոնեան» վարժարանի արժեքը նվազել է շուրջ 53 տոկոսով

Կիպրոսի «Մելգոնեան» վարժարանի արժեքը նվազել է շուրջ 53 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի հայտնի «Մելգոնեան» վարժարանի հողատարածքի գինը նվազել է: Այս մասին օրեր առաջ հայտնել է «Ֆիլետեֆթերոս» թերթը՝ նշելով, որ մինչ գնանկումն այն արժեր շուրջ 80 միլիոն եվրո, իսկ այժմ գինը նվազել է մինչև 53 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակից։ 

«Լուրը արագ տարածում է գտել Կիպրոսի և հայահոծ տարբեր այլ համայնքներում, որտեղ մարդիկ հավատում են, որ վարժարանը չի վաճառվելու և դեռ բացելու է իր հյուրընկալ գիրկը բազում հայ սերունդների առաջ:

Հիշեցնենք, որ «Մելգոնեան» կրթական հաստատությունը Նիկոսիայում հիմնադրել են բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյան եղբայրները՝ 1924 թվականին: Այն սկզբում գործել է որպես որբանոց՝ Ցեղասպանությունից մազապուրծ եղած երեխաների համար, իսկ այնուհետև վերածվել է վարժարանի: Եղբայրները կտակով այն հանձնել են Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ պայմանով, որ վարժարանը պիտի պահպանվի: Սակայն ՀԲԸՄ ղեկավարության որոշմամբ այն 2004 թ.-ից դադարեցրել է իր գործունեությունը, և երբեմնի ամենահայկական կրթօջախներից մեկը անհայտ պատճառներով չի կատարում բարերար եղբայրների կողմից պատվիրակված իր հայապահպան առաքելությունը:

Նշենք նաև, որ արդեն մեկ ու կես տասնամյակ է, ինչ քննարկվում է «Մելգոնեանի» վաճառքի հարցը, որի դեմ պայքարում են հազարավոր նվիրյալներ աշխարհի տարբեր անկյուններում՝ վարժարանի սաներ, մտավորականներ և հայտնի գործիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ