Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

ԱՄՆ-ը 8 տրլն դոլար Է ծախսել Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների վրա. Թրամփ

ԱՄՆ-ը 8 տրլն դոլար Է ծախսել Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների վրա. Թրամփ


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը 8 տրլն դոլար Է ծախսել Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Միացյալ Նահանգները 8 տրլն դոլար Է ծախսել՝ կռվելով եւ կարգուկանոն պահպանելով Մերձավոր Արեւելքում»,-գրել Է նա Twitter-ում:
Թրամփի խոսքով՝ տարածաշրջանում զոհվել են հազարավոր ամերիկացի զինվորներ, իսկ «մյուս կողմից»՝ միլիոնավոր մարդիկ:
«Մերձավոր Արեւելք ուղեւորվելը վատթարագույն որոշումն Էր մեր երկրի ողջ պատմության ընթացքում»,-ընդգծել Է նախագահը, հիշեցնելով, որ ԱՄՆ-ը տարածաշրջանային պատերազմների մեջ մտավ Իրաքում զանգվածային բնաջնջման զենքի առկայության կեղծ պատրվակով: Թրամփը հավելել Է, որ այժմ Վաշինգտոնը «դանդաղորեն եւ զգուշավորությամբ» դուրս Է բերում ամերիկացի զինվորականներին եւ նրանց վերադարձնում տուն:
Նախօրյակին Թրամփը հավաստիացրել Է, որ Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ տեղեկատվության ֆոնին չի լքում իր քուրդ դաշնակիցներին: Նախագահը նաեւ նշել Է, որ «Թուրքիայի կողմից ուժի չհիմնավորված ու անհարկի ցանկացած կիրառում ավերիչ կլինի նրա տնտեսության եւ շատ թույլ արժույթի համար»:
Հոկտեմբերի 7-ին Սպիտակ տունը հայտնել Է, որ չի աջակցելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը եւ չի մասնակցելու դրան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ