Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռիչարդ Գիրին կհանձնեն Ֆլորենցիայի խորհրդանշական բանալիները

Ռիչարդ Գիրին կհանձնեն Ֆլորենցիայի խորհրդանշական բանալիները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորենցիայի հին դարպասի բանալիների ճշգրիտ պատճենը հանդիսավոր պայմաններում կհանձնեն ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրին նրա իրավապաշտպան գործունեության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ansa.it-ը:

Արարողությունը կկայանա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին: Մարդու իրավունքների պաշտպանության իր հանձնառությունը Գիրը դրսեւորեց ընթացիկ տարվա օգոստոսին. նա անձամբ սննդամթերք հասցրեց Միջերկրական ծովում միգրանտների փոխադրող իսպանական փրկարարական նավ, երբ հանգստանում Էր Իտալիայի Լամպեդուզա կղզում: Հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն Ֆլորենցիայի քաղաքագլուխ Դարիո Նարդելան, քաղաքային խորհրդի անդամներ, ելույթ կունենա Եվրոպական համալսարանի միգրացիոն քաղաքականության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Էնդրյու Գեդեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]