Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետական բյուջեն այսուհետև ավելի մատչելի կլինի քաղաքացու համար. քննարկում ՀԿ սեկտորի հետ

Պետական բյուջեն այսուհետև ավելի մատչելի կլինի քաղաքացու համար. քննարկում ՀԿ 
սեկտորի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը, հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը, բյուջետային գործընթացների կառավարման վարչության պետի ժ/պ Ռուզաննա Գաբրիելյանը և բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Հեթում Համամճյանը:

Քաղաքացիական հասարակությունից ներկա էին «Թրանսփարենսի ինթերնեյշընլ», Իրավաբանների հայկական ասոցիացիա ու Տնտեսական զարգացման և ուսումնասիրությունների կենտրոն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Է. Մկրտչյանը իր բացման խոսքում ընդգծել է քաղհասարակություն ներգրավվածության կարևորությունը բյուջետային գործընթացում, ինչպես նաև խոսել է պետական բյուջեի և բյուջեի հաշվետվության պարզեցված (քաղաքացու) տարբերակը առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրների մասին:

Քննարկվել են նաև հանրության համար ՀՀ պետական բյուջեն և բյուջեի հաշվետվությունը հասանելի ու թափանցիկ դարձնելու հետ կապված հարցեր: Ներկայացվել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հանրությանը մատչելի դարձնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և իր պաշտոնական կայքում հրապարակել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի համառոտ ուղեցույցը, որը կայքէջում ստանալու է «Քաղաքացու բյուջե» անվանումը: Բացի այդ, հրապարակել է 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվություն:

Հանդիպման ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, առաջարկել են «Քաղաքացու բյուջե» բաժնում ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրականացված ծրագրերը, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե ինչպես են ծախսվում հարկի տեսքով բյուջե մուտքագրվող գումարները:

«Մեր նպատակը հասարակությանը ծառայելն է, այնպես անել, որ հանրությանը հասկանալի դառնա պետական բյուջեի ծախսերի մասին իրեն հետաքրքրող տեղեկությունները», -ասել է Գայանե Զարգարյանը: Բացի այդ, «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կողմից բարձրացված այն հարցին, թե Քաղաքացու բյուջեն և պարզեցված հաշվետվությունը ՀՀ ՖՆ կայքում գտնելը դժվար է, Գայանե Զարգարյանը պատասխանել է, որ մոտ ժամանակներս այդ հարցը ևս կլուծվի, և այն տեսանելի կլինի կայքի հենց առաջին էջում:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես քաղհասարակության կողմից ներկայացվելիք առաջարկությունների հիման վրա կվերանայվեն պարզեցված բյուջեի և հաշվետվության ձևաչափերը՝ բարձրացնելով վերջիններիս կիրառելիության աստիճանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]