Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

SOAD-ը 2020թ. հունիսին համերգով հանդես կգա Հայաստանում

SOAD-ը 2020թ. հունիսին համերգով հանդես կգա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր System of a Down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգ կունենա Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին Երևանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Մենք այժմ համերգային շրջագայություն ենք իրականացնում Եվրոպայում: Հաջորդ տարվա հունիսին պատրաստվում ենք գալ Հայաստան»,- ասաց Թանկյանը:

Երաժիշտը չնշեց՝ համերգը փակ է լինելու, թե բացօթյա:

Աշխարհահռչակ System of a down ռոք խումբը Երևանի Հանրապետության Հրապարակում անվճար համերգով հանդես է եկել 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով: Համերգի ընթացքում խումբը կատարել է յուրահատուկ ստեղծագործություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]