Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայում հրաձգություն Է տեղի ունեցել սինագոգի մոտ, կան զոհեր

Գերմանիայում հրաձգություն Է տեղի ունեցել սինագոգի մոտ, կան զոհեր


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգություն Է տեղի ունեցել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի Գալլե քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել Է երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է քաղաքի ոստիկանությունը:
«Նախնական տվյալներով՝ Գալլեում զոհվել Է երկու մարդ: Արձակվել Է մի քանի կրակոց: Կրակողները հեռացել են ավտոմեքենայով»,-ասված Է հաղորդագրության մեջ: Իրավապահների տվյալներով՝ հանցագործներն ուղեւորվել են դեպի Լայպցիգ:
MDR ռադիոկայանի տվյալներով, որը հղում Է անում ականատեսների, հանցագործները զինված են մի քանի միավոր հրազենով եւ զինվորական հանդերձանք են կրում:
Կրակել են ինքնաձիգ զենքից: Bild թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել քաղաքային սինագոգի առջեւ: Հրատարակությունը նաեւ հայտնում Է, որ անհայտ անձը նռնակ Է նետել հրեական գերեզմանատան տարածքում: Թերթի տեղեկատվության համաձայն, դրանից հետո եւս մեկ հրաձգություն Է տեղի ունեցել Գալլեի մերձակա Վիդերսդորֆ վայրում, միջադեպի մանրամասնություններն առայժմ հայտնի չեն:
Ոստիկանությունը շրջափակել Է արտակարգ պատահարի վայրը Գումբոլդտի անվան փողոցում: Deutsche Bahn կոնցեռնը Twitter-ում հայտնել Է, որ հրաձգության կապակցությամբ փակել Է քաղաքի երկաթուղային կայարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]