Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում քրեակատարողական համակարգի բարեփոխումներ են իրականացվում

Արցախում քրեակատարողական համակարգի բարեփոխումներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում քրեակատարողական համակարգի բարելավման ուղղությամբ կոնկրետ ծրագրեր են իրականացվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Մինչև հիմա Արցախում քրեակատարողական հիմնարկը ոստիկանության կառավարման ներքո է գտնվում: Բարեփոխումներով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկը տեղափոխել Արդարադատության նախարարության կառավարում, ինչը ճիշտ է: Գործընթացն արդեն սկսվել է: Իհարկե, սա բավարար չէ, այդ ոլորտում հոգեբանական, ազատազրկվածների պայմանների, քաղաքացիական վերահսկողության հետ կապված հարցեր կան: Ես հետևողականորեն աշխատում եմ այս ուղղությամբ»,-ասաց Արտակ Բեգլարյանը: 

Անդրադառնալով մյուս ոլորտներում առկա խնդիրներին՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը նշեց, որ բոլոր ուղղություններով էլ անելիք կա: Նա առանձնացրեց երեխաների իրավունքների պաշտպանության առնչությամբ հարցերը, որոնք կապված են կրթության հավասար հնարավորությունների, սոցիալական ապահովության իրավունքի հետ:

«Քանի դեռ համապարփակ չենք ուսումնասիրել այս ոլորտը, չեմ կարողանալու պրոֆեսիոնալ գնահատական տալ: Այժմ աշխատում ենք համապարփակ հետազոտության վրա, որպեսզի հիմնական խնդիրները վեր հանենք, դրանց չափելիություն տանք և փորձենք բարեփոխումներ իրականացնել»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Նա առանձնացրեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված խնդիրները: Արտակ Բեգլարյանի խոսքով, սահմանափակ կարողություններով անձանց վերաբերող մոդելը բժշկական է, որը Խորհրդային Միության տարիներից է գալիս, և այստեղ ինստիտուցիոնալ խնդիրներ կան: Կան խնդիրներ փախստականների իրավունքների հետ կապված, որոնք և՛ ներքին են, և՛ պայմանավորված են հակամարտությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]