Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բրիտանական ոստիկանությունը բերման Է ենթարկել 580-ից ավելի Էկոակտիվիստների

Բրիտանական ոստիկանությունը բերման Է ենթարկել 580-ից ավելի Էկոակտիվիստների

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ոստիկանությունը 583 մարդու Է բերման ենթարկել Լոնդոնում Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապաշտպան շարժման բողոքի ակցիայի երրորդ օրվա դրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սքոթլենդ Յարդի մամուլի ծառայության կողմից հոկտեմբերի 9-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Այսօր ժամը 7:30-ի (Երեւանի ժամանակով 10:30-ի) դրությամբ 28 մարդ Է բերման ենթարկվել Extinction Rebellion-ի բողոքների ընթացքում: Ընդամենը բողոքների սկսվելուց ի վեր Լոնդոնում բերման Է ենթարկվել 583 մարդ»,-հայտնել են ոստիկանությունում:

Բնապահպանների բողոքի ակցիաների կապակցությամբ լրացուցիչ Լոնդոն Է ժամանել իրավապահ մարմինների 500 աշխատակից: Ավելի վաղ ակցիայի մասնակիցները մի շարք փողոցներ Էին փակել Վեսթմինսթեր պատմական շրջանում, որտեղ գտնվում են բրիտանական խորհրդարանի եւ բազմաթիվ նախարարությունների շենքերը, ինչպես նաեւ կառավարության ղեկավարի նստավայրը:

Extinction Rebellion-ի ակցիաներն անցկացվում են աշխարհի 60 քաղաքներում: Էկոակտիվիստները պահանջում են, որ բրիտանական կառավարությունը եւ մյուս երկրների իշխանություններն անհապաղ սկսեն ակտիվ քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]