Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարեն Վարդանյանն արժանացել է WITSA-ի «Նշանավոր անձ» մրցանակին

 Կարեն Վարդանյանն արժանացել է WITSA-ի «Նշանավոր անձ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին շնորհել է իր Eminent Person (Նշանավոր անձ) մրցանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց Վարդանյանը:

«Մրցանակն անակնկալ ու մեծ պատիվ էր դա ինձ համար»,-ասաց Վարդանյանը և ուրախությամբ նշեց, որ այն ստանալու համար իրեն ձայն են տվել WITSA-ի 20-ից ավելի երկրներ:

Նա հպարտությամբ նշեց, որ նույն մրցանակը ժամանակին ստացել էր նաև Նելսոն Մանդելան:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Հոկտեմբերի 6-9-ը Երևանում ընթանում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ Հայաստանում համաժողովը կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]