Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Փոխվարչապետը չի կարծում, որ ՌԴ-ից ներկրվող գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները երկար կձգվեն

Փոխվարչապետը չի կարծում, որ ՌԴ-ից ներկրվող գազի սակագնի վերաբերյալ 
բանակցությունները երկար կձգվեն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները երկար կձգվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում՝ վստահություն հայտնելով, որ գազի սակագնի հարցը քննարկվել է նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցի ընթացքում:

«Վստահ եմ, որ շոշափվել է այդ խնդիրը, չեմ կարծում, որ ավելի որոշակի է դարձել գնի հետ կապված, որովհետև ես բազմիցս նշել եմ, որ մեր սակագինը բաղկացած է առնվազն երեք կարևորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից` գինը սահմանին, ներդրումային ծրագիրը «Գազպրոմ-Արմենիայի» և նրա ընթացիկ ծախսերը: Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են: Ես կարծում եմ, որ շատ երկար չեն տևի բանակցությունները, բայց ամեն օր կարող են նոր հարցեր առաջանալ»,- ասաց Գրիգորյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ