Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Վաղարշապատի հիվանդանոցում դատապարտյալին փորձել են պոլիէթիլենային փաթեթով բուսական զանգված փոխանցել

Վաղարշապատի հիվանդանոցում դատապարտյալին փորձել են պոլիէթիլենային 
փաթեթով բուսական զանգված փոխանցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ն. Ա.-ն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից,  հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ պատուհանագոգին հայտնաբերվել է պոլիէթիլենային 4 փաթեթ, որում զետեղված են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն թաց և չոր բուսական զանգվածներ՝ ընդհանուր 75.7 գր քաշով:

Վերոնշյալ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ