Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Սամբիստները մեկնարկում են երիտասարդների աշխարհի առաջնությունում  

Սամբիստները մեկնարկում են երիտասարդների աշխարհի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 10-14-ը կկայանա սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ): Պատանիների պայքարում Հայաստանը ներկայացնելու են Էմին Շիրոյանը (48 կգ), Դավիթ Հովսեփյանը (52 կգ), Նորայր Հովհաննիսյանը (56 կգ), Արամ Աղաջանյանը (60 կգ), Նարեկ Ամիրյանը (65 կգ), Նարեկ Առաքելյանը (70 կգ), Արսեն Կարապետյանը (75 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Հակոբ Ղայթանջյանը (87 կգ), Դավիթ Հարությունյանը (+87 կգ), իսկ աղջիկներից  պայքարի են դուրս գալու Վարսիկ Գրիգորյանը (56 կգ) և Գայանե Պետիկյանը (68 կգ):
Հայ սամբիստների հետ մրցավայրում կլինեն մարզիչներ Մանվել Խոյեցյանը և Վովիկ Խոջայանը, պատվիրակության ղեկավարը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն է:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ