Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ. 29 տարի առաջ ընթերցողի սեղանին հայտնվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը

ՀՀ. 29 տարի առաջ ընթերցողի սեղանին հայտնվեց «Հայաստանի Հանրապետություն» 
օրաթերթը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ճիշտ 29 տարի առաջ՝ 1990 թ. հոկտեմբերի 9-ին, ընթերցողի սեղանին հայտնվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, կամ՝ Գերագույն խորհրդի հասարակական-քաղաքական օրաթերթը:  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ ավելացավ հայկական մամուլի  հին եւ նոր պարբերականներին որպես վերածնվող անկախ պետականության առաջին տպագիր խոսք: Ինչպես ներկայացվել էր ընթերցողներին, թերթն ավելացել էր ոչ թե պարզապես շարունակելու կամ լրացնելու մյուսներին, այլ սկսելու, հաստատելու եւ հայրենիք-ժողովուրդ-պետություն սրբազան երրորդության հետ հարատեւելու պայմանով, արժանավոր առաջինը, բոլորինը եւ յուրաքանչյուրինը լինելու հավատով:

Երեւանի այն ժամանակվա Օրջոնիկիձեի պողոտայի 2 հասցեի 13-14-րդ հարկերում գործող խմբագրակազմի աշխատանքները ղեկավարում էր Այդին Մորիկյանը:

Թերթի «ձեռքը» մշտապես եղել եւ մնում է երկրի ու հասարակության զարկերակին: Ինչպես տպագրման սկզբնական շրջանում, այնպես էլ հիմա խմբագրակազմի ակտիվ գործունեության շնորհիվ չի անտեսվում որեւէ խնդիր: Մեր էջերում արծարծվում է ցանկացած հարց՝ առանց որեւէ սահմանափակման ու բացառության:

Այսօր լույս է տեսել «ՀՀ»-ի արդեն 7154 համարը: Իսկ մեր սկզբունքը նույնն է. ընթերցողին առաջարկում ենք օրը սկսել «ՀՀ»-ի հետ ու մեր էջերում ծանոթանալ միայն հավաստի ու ճշգրտված լուրերի»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am