Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն Է տալիս Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին. հարցում

Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն Է տալիս Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին. հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգը, որը դեմոկրատներն սկսել են Կոնգրեսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են The Wall Street Journal թերթի եւ NBC հեռուստաընկերության պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 8-ին:

Հարցվածների 55 տոկոսը գտնում Է, որ դեմոկրատները ճիշտ են վարվել՝ իմպիչմենթի ընթացակարգ սկսելով ԱՄՆ-ի Կոնգրեսում: Նրանց 24 տոկոսը կարծում Է, որ այս պահին արդեն բավարար հիմքեր կան Թրամփին պաշտոնազրկելու համար: Ուսումնասիրության մասնակիցների 39 տոկոսի կարծիքով, Կոնգրեսը չպետք Է իմպիչմենթի ընթացակարգ անցկացնի եւ երկրի նախագահին պետք Է թույլ տրվի իր պարտականությունները կատարել մինչեւ լիազորությունների առաջին ժամկետի ավարտվելը:

Ընդսմին պետության ղեկավարի գործունեության հավանության վարկանիշը կազմում Է 43 տոկոս եւ անփոփոխ Է մնում, չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցի շուրջ ծավալված սկանդալին: Հարցումն անցկացվել Է հոկտեմբերի 4-6-ին: Դրան մասնակցել Է 800 չափահաս քաղաքացի: Հարցման վիճակագրական անճշտությունը կազմում Է 3,46 տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]