Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀԲ-ն 2019 թվականի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումն իջեցրել Է մինչեւ 2,5 տոկոս

ՀԲ-ն 2019 թվականի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումն իջեցրել Է մինչեւ 2,5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2,6 տոկոսից իջեցրել Է մինչեւ 2,5 տոկոս գլոբալ առեւտրի եւ ներդրումների դանդաղման ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՀԲ-ի հաղորդագրության մեջ:

Տնտեսագետները նշում են, որ 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի թուլացումը շարունակվել Է տնտեսական քաղաքականության անորոշության եւ գլոբալ ներդրումների հոսքերի ու առեւտրի կրճատման ֆոնին: «Սպասվում Է, որ աճն ընթացիկ տարում կդանդաղի մինչեւ 2,5 տոկոս առեւտրի եւ ներդրումների՝ սպասվածից ավելի թույլ ցուցանիշների ֆոնին»,-նշվում Է զեկույցում:

ՀԲ-ի տնտեսագետների կարծիքով, աճը կկայունանա 2021 թվականին՝ հասնելով 2,6 տոկոսի (ավելի վաղ սպասվում Էր 2,8 տոկոս)՝ պայմանով, որ կբացակայեն տնտեսական խոշոր շոկերը, ինչպես նաեւ կվերականգնվեն զարգացող ու զարգացած այն տնտեսությունները, որոնք ավելի վաղ ճնշման են ենթարկվել ֆինանսական շուկաների կողմից: «Ինչպես սպասվում Է, 2019 թվականին Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ձեւավորվող շուկայով երկրներում եւ զարգացող տնտեսություններում աճը կդանդաղի մինչեւ 1,8 տոկոս (2018 թվականի 3,2 տոկոսի համեմատությամբ)՝ ընկնելով վերջին չորս տարվա ամենացածր մակարդակ… Սպասվում Է, որ 2020-2021 թվականներին աճի տեմպերը կարագանան Թուրքիայի տնտեսության վերականգման եւ Ռուսաստանում իրադրության բարելավման համեմատ»,-հավելել են տնտեսագետները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]