Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ 
Քրիստիդեսի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 8-ին  ընդունեց ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով գլխավոր քարտուղարին՝ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ՍԾՏՀԿ դերը տարածաշրջանային համագործակցության առաջմղման և խթանման գործում: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում:

Կողմերը կարևորեցին  հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպության ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ  «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառման անցկացումը Երևանում և դրա շրջանակներում տեղի ունեցած քննարկումները։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]