Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների մասին

Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների եւ վճարումների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Ռուսաստանի ֆիննախը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՌԴ կառավարության եւ Թուրքիայի Հանրապետության կառավարության միջեւ կայացավ համաձայնագրի ստորագրում հաշվարկների ու մշակումների մասին՝ ուղղված միջբանկային փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Թուրքիայի տնտեսավարող սուբյեկտների միջե հաշվարկների անընդհատության ապահովմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել Է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, թուրքական կողմից՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:

«Համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ Է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխշահավետ ու իրավահավասար առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ու զարգացման համար»,-նշում Է հաղորդագրության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ