Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Կվերադառնամ նոր գաղափարներով. Քիմ Քարդաշյանը ոգեշնչվել է հայկական ծաղիկներով

Կվերադառնամ նոր գաղափարներով. Քիմ Քարդաշյանը ոգեշնչվել է հայկական 
ծաղիկներով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանի փողոցներով շրջելիս ոգևորություն է ապրել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանն այս մասին խոսեց Երևանում անցկացվող ՏՏ համաժողովի շրջանակում ունեցած իր ելույթում:

«Ես շատ ոգեշնչվեցի Հայաստանում իմ տեսածից: Այսպիսով, ես կվերադառնամ նոր գաղափարներով»,-ասաց Քարդաշյանն ու նշեց, որ շատ գաղափարներ վերցնում է հենց իր ճամփորդություններից:

Նա նշեց , որ խոսքը լավ բուրմունքի մասին է: Քարդաշյանը նշեց՝ իր կարծիքով դա կլինի մեծ գաղափար, ինչ-որ բան, ինչն ինքը նախկինում չի արել: «Ես ոգեշնչվել եմ երեկ, երբ մեքենայով շրջում էի Հայաստանի փողոցներով: Կցանկանայի գեղեցիկ բուրմունք ստանալ հայկական ծաղիկներով»,-նշեց Քարդաշյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ