Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արդյոք Իրան-ԱՄՆ հարաբերություններում նկատելի են դիրքորոշման մեղմացման միտումներ

Արդյոք Իրան-ԱՄՆ հարաբերություններում նկատելի են դիրքորոշման մեղմացման 
միտումներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հանդեպ ԱՄՆ վարչակազմի քաղաքականության մեջ վերջին շրջանում որոշակի հետաքրքական միտումներ են նկատվում: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո ակտիվ քննարկման թեմա էր դարձել այն, թե արդյոք ԱՄՆ նախագահը կփոխի Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը: Հարցադրումը պատահական չէր, քանի որ հեռանում էր Իրանի հարցում կոշտ քաղաքականության կողմնակիցը, ով նախկինում անգամ բարձրաձայնել է Իրանի դեմ պատերազմ սկսելու անհրաժեշտության մասին: Forbes-ի համաձայն՝ ԱՄՆ նախագահը Ջոն Բոլթոնին հաճախ ծաղրում էր պատերազմ սկսելու իր ցանկության համար:

Ստորև փորձենք վերլուծել վերջին շրջանում ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդների կողմից հնչող հայտարարությունները՝ հասկանալու, թե արդյոք կան երկկողմ հռետորաբանության մեղմացման որոշակի միտումներ:

Ջոն Բոլթոնի հրաժարականի հաջորդ օրը պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ պատրաստվում է մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ԱՄՆ նախագահը չի բացառել նման հավանականությունը՝ նշելով.  «Տեսնենք ինչ կլինի…Մենք հուսով ենք, որ կկարողանանք հասնել պայմանագրի կնքման…»: Մի քանի օր անց ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ինքը հակված չէ Իրանի դեմ պատերազմելու՝ նշելով, որ իր ուժը ոչ թե պատերազմելու, այլ պատերազմ չսկսելու մեջ է. «Պատերազմ սկսելն ամենահեշտ գործ է, որ ես կարող եմ այս փուլում անել¦:

Ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա նրանք ևս չեն բացառել բանակցությունների հավանականությունը: Օրինակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն դեռևս ունի հնարավորություն վերադառնալու 5+1 ձևաչափի բանակցություններին՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցների վերացման պարագայում:  Չբացառելով բանակցությունների հավանականությունը՝ միևնույն ժամանակ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի իր ելույթում Իրանի նախագահը փաստեց, որ իրենք հրաժարվում են ճնշման տակ բանակցել: «Եթե դուք ցանկանում եք ավելին, եթե Ձեզ անհրաժեշտ է ավելին, դուք պետք է տաք, վճարեք ավելին»:

Դատելով ամերիկյան կողմի վերջին հայտարարություններում տեղ գտած հիմնական շեշտադրումների վերլուծությունից, կարող եք փաստել, որ ամերիկյան կողմի հռետորաբանության մեջ նկատելի են մեղմացման որոշակի միտումներ: Նման միտումները նախևառաջ պայմանավորված են ԱՄՆ-ում հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններով, որոնց ընդառաջ ԱՄՆ նախագահի թիմը ցանկանում է որոշակի դիվիդենտներ քաղել՝ իր կողմ գրավելով նոր ընտրազանգված: Այս համատեքստում, իհարկե, պատահական չէր Ջոն Բոլթոնի հրաժարականը։ Վերջինս, լինելով §բազեների թևի ներկայացուցիչ¦, Թրամփի համար դարձավ «քավության նոխազ»՝ ընտրողներին ցույց տալու, որ ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ իր նախընտրական խոստումին, այն է՝ զերծ մնալ այլ երկրների հետ ուղղակի ռազմական առճակատումից: Այս առումով պատահական չէր նաև այն, որ Ջոն Բոլթոնին փոխարինեց  Ռոբերտ Օ՛Բրայանը՝ պետդեպարտամենտի՝ պատանդների հարցերով վարչության ղեկավարի հատուկ դեսպանը, ով հայտնի լինելով բանակցելու իր կարողություններով, միևնույն ժամանակ քննադատել է Իրանի հետ Միջուկային գործարքը՝ Իրանին անվանելով ահաբեկչությանն աջակցող ամենամեծ պետությունն աշխարհում:

Ամերիկյան կողմի նման դիրքորոշման ֆոնին տրամաբանական է նաև իրանական կողմի արձագանքը. հասկանալով ամերիկյան կողմի «կառուցողական»  դիրքորոշման դրդապատճառները՝ Իրանը ցանկանում է քաղել առավելագույն դիվիդենտները՝ ամերիկյան կողմին խաղի իր կանոնները թելադրելով:

Հաշվի առնելով կողմերի առ այսօր արտահայտած անզիջում դիրքորոշումները՝ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ում հաջորդ տարի սպասվող ընտրություններին ընդառաջ ականատես կլինենք ԱՄՆ-Իրան հարաբերություններում լուրջ դրական շրջադարձերի։ Սա, նախևառաջ, պայմանավորված է ԱՄՆ վարչակազմի արտահայտված ցանկությամբ՝ հավատարիմ մնալ Իրանի հարցում որդեգրած °§առավելագույն ճնշման¦ քաղաքականությանը՝ չդրսևորելու §թուլություն¦ իրեն աջակցող ընտրազանգված առջև։

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]