Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր է նվաճել  

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր է նվաճել

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրուցում Շտուտգարտից հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Դավթյանի ուղեգիրն անվանական է: Արթուրի դեպքում մենք հենց բազմամարտի էինք գնում և ուղեգրի համար էինք եկել այստեղ»,-ասաց Սերոբյանը: Վերջինիս խոսքով` մարմնարզիկների համար Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելը քիչ ավելի բարդ է, քանի որ աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային փուլերից երկուսն անցկացվում են Բաքվում, մյուս երկուսն` Ավստրալիայում:

«Դավթյանն Օլիմպիական խաղերում չի մասնակցի բազմամարտին, այլ կմրցի իր նախընտրած ձևում` հենացատկերում»,-նշեց մասնագետը:

Արթուր Դավթյանը 2012 թվականի Լոնդոնի, 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից է:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ