Միայն Արթուր Թովմասյանն է հաղթահարել ԱԱ-ի որակավորման փուլի արգելքը
10:16, 8 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության օղակների վարժության որակավորման փուլում Թովմասյանը հավաքել է 14․566 միավոր և 8-րդ հորիզոնականով դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը տապալել է ելույթները բազմամարտում (37-րդ տեղ), հենացատկերում (25-րդ տեղ), նժույգթափերում (33-րդ տեղ), օղակներում (26-րդ տեղ), ազատ վարժությունում (62-րդ տեղ) և զուգափայտերում (140-րդ տեղ): Հարություն Մերդինյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Նա նժույգթափերում 13-րդն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում