1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հեշտացված ընթացակարգեր՝ ոչ հայ զբոսաշրջիկների համար

Հեշտացված ընթացակարգեր՝ ոչ հայ զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Բուլղարիայում նոյեմբերի 19-21-ը կանցկացվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեան։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՍԾՏՀ ԽՎ-ի պատվիրակության անդամ Արտակ Մանուկյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսական մասով քննարկումները նվիրված են լինելու ֆինանսական գործիքներին եւ այդ համատեքստում առաջարկում է դիտարկել, թե ինչպիսի ուղեցույցներ կան սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում կրիպտոարժույթների կամ թվային ֆինանսական ակտիվների մասով, ինչպիսին է վերաբերմունքը եւ օրենսդրական կարգավորումներն աշխարհում տեղի ունեցող այդ միտումների վերաբերյալ։

Մյուս կարեւոր թեման, որի ուղղությամբ որոշակի գաղափարներ եւ առաջարկներ է պատրաստվում ներկայացնել Մանուկյանը, վերաբերում է տարածաշրջանում զբոսաշրջության հոսքերի մեծացմանը։ «Եթե մի երկրից մյուսը տեղաշարժվելու համար բարդություններ ենք ստեղծում, ապա, ըստ էության, փոխում ենք զբոսաշրջիկի տպավորություններն ամբողջ տարածաշրջանի մասին։ Թուրքիան հավակնում է լինել աշխարհի զարգացած զբոսաշրջային ուղղություններից մեկը․ եթե հիմա առաջատար տասնյակում է, ապա նպատակ ունի ընդգրկվել հնգյակում։ Այս պարագայում յուրաքանչյուր զբոսաշրջիկ նրա համար պոտենցիալ հնարավորություն է մեծացնելու իր մասնաբաժինը»,- մանրամասնեց զրուցակիցս։ Խոչընդոտների վերացումը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների տնտեսության, այլեւ զբոսաշրջիկների եւ տուրօպերատորների համար։ Հայկական կողմն առաջարկում է, օրինակ, ազգությամբ ոչ հայ զբոսաշրջիկների համար կիրառել հեշտացված ընթացակարգեր սահմանը հատելու ժամանակ, օրինակ, Գյումրիից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]