Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Հոկտեմբերի 8-ին սպասվող իրադարձությունները

Հոկտեմբերի 8-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում իր աշխատանքները կշարունակի «WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Օրակարգի համաձայն այսօր ի թիվս այլ ելույթների, նախատեսված է, որ որպես հատուկ զեկուցող հանդես է գալու  Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Այսօր կկայանա Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ օրակարգում  Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ ծավալվող զարգացումներն են:  

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն արդեն Հայաստանում են: Նրանք հրավիրված ասուլիսում կամփոփեն ԵԽԽՎ-ում կատարած աշխատանքի արդյունքները:

Էջմիածին-Վաղարշապատ քաղաքն այսօր նշում է իր տոնը: Այդ առթիվ կլինեն մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակում նախատեսված է «խելացի կանգառի» բացման պաշտոնական արարողությունը։ Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հանդիսավոր նիստին, որի ընթացքում կհանձնվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները:

Հայաստանի գրողների միությունում լրագրողների հետ կհանդիպի միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա մանրամասներ կներկայացնի «Թարգմանչած տոն» միջազգային փառատոնի վերաբերյալ:

Հայաստանի գրողների միությունում կկայանա հայտնի գրող, հրապարակախոս, Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի անվան մրցանակների հանձնման արարողությունը: Այն ուղղված է երիտասարդ ստեղծագործողների բացահայտմանը:

Ընթերցասերների կներկայացվի գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսին ներկա կլինի նաև Ալեքսիս Օհանյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ