Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

«Մոնա Լիզան» վերադարձրել են Լուվրում իր նախկին տեղը

«Մոնա Լիզան» վերադարձրել են Լուվրում իր նախկին տեղը
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը, որն ավելի վաղ Լուվրի մեկ այլ սրահ Էին տեղափոխել թանգարանի վերանորոգման կապակցությամբ, զբաղեցրել Է իր նախկին տեղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հայտնել են Լուվրում: Երկու ամիս առաջ գլուխգործոցը, թանգարանի ղեկավարության կարգադրությամբ, Պետությունների սրահից տեղափոխել Էին Մեդիչիի պատկերասրահ, որը գտնում Է շենքի Ռիշելյեի կողամասում: Ինչպես նշում Է Agence France-Presse-ը, վերականգնողական աշխատանքների ընթացքում ապակե պանելը, որը պաշտպանում Էր կտավը, փոխարինվել Է ավելի պարզ գնդականթափանց ապակիով: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, նկարն ամենաթանկ ստեղծագործությունն Է արվեստի աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ գործկալությունը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ