Էմիլի Ռատակովսկին 1990-ականների ոճի հագուստով Է եկել Նյու Յորքում թատերական ներկայացման պրեմիերային
15:13, 7 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին Նյու Յորքում թատերական ներկայացման պրեմիերային եկել Էր 1990-ականների ոճի հագուստով: Միջոցառման վայրից պապարացիների արած լուսանկարները հրապարակել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռատակովսկին Ջերեմի Օ.Հարիսի «Ստրուկների խաղը» պիեսի ցուցադրմանը հայտնվել Էր օվերսայզ կոստյումով, որը բաղկացած Էր սեւ գույնի ուղղահայաց շերտագծերով տաբատից ու պիջակից, եւ սպիտակ քրոփ-թոփով: Նրա կերպարը լրացրել են օձի կաշվից պատրաստված քառակուսի քթով վառ կարմիր կոշիկները, միջին չափի սեւ պայուսակը եւ խոշոր ականջօղերը:
Պիեսի ցուցադրությունը Ջոն Գոլդենի բրոդվեյյան թատրոնում տեղի Է ունեցել կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում