Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մատրիցա»-ի մոտիվներով երկու նոր ֆիլմ Է նկարահանվելու

«Մատրիցա»-ի մոտիվներով երկու նոր ֆիլմ Է նկարահանվելու

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros. ընկերությունն աշխատում Է «Մատրիցա»-ի կինոաշխարհին վերաբերող երկու նախագծի վրա: Այդ մասին սցենարիստ Զաք Փենը հայտնել Է իր Twitter-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարդիկ շարունակում են հարցնել, ուստի թույլ տվեք ճշտել. Warner Bros.-ը երկու տարբեր նախագծեր Է պատրաստում «Մատրիցա»-ի վերաբերյալ»,-գրել Է Փենը, նշելով, որ դրանցից ոչ մեկը վերաթողարկում չԷ:

Սցենարիստն ինքը ճշտել Է, որ աշխատում Է «Մատրիցա»-ի պրիկվելի վրա, իսկ Լանա Վաչովսկին լինելու Է սիքվելի ռեժիսորը:

Ավելի վաղ հոլիվուդյան դերասան Քիանու Ռիվզն իր կարծիքն Է հայտնել «Մատրիցա» կինոնկարի չորրորդ մասի կապակցությամբ, որում նա վերստին մարմնավորել Է Նեոյին: Նա խոստովանել Է, որ շատ տպավորված Է այն բանից, թե ինչ Է պատահելու իր հերոսի հետ: Մայիսին հայտնի Է դարձել, որ Վաչովսկի քույրերն աշխատում են «Մատրիցա» եռերգության շարունակության վրա:

Օգոստոսին Warner Bros. ընկերության ներկայացուցչից պաշտոնական հաստատում Է ստացվել պատրաստվող նախագծի մասին: Նրա խոսքով՝ նկարահանումներն սկսվելու են 2020 թվականից ոչ շուտ, իսկ ժապավենի գլխավոր դերակատարները կրկին կլինեն Քիանու Ռիվզը եւ Քերի-Էնն Մոսը:

«Մատրիցա»-ն գիտաֆանտաստիկ ֆիլմերի եռերգություն Է, որոնք թողարկվել են 1999-ից 2003 թվականներին: Այն պատմում Է մարդկային քաղաքակրթության կործանումից հետո ողջ մնացած մարդկանց պայքարի մասին բանական մեքենաների դեմ: Եռերգությունը 1,6 մլրդ դոլար Է հավաքել համաշխարհային վարձույթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]