Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ նոր բանակցություններ դեռեւս պլանավորված չեն. Սալոմե Զուրաբիշվիլի

Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ նոր բանակցություններ դեռեւս պլանավորված չեն. Սալոմե Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ նոր բանակցություններ երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից հետո դեռեւս պլանավորված չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ անցկացված ամփոփիչ մամուլի ասուլիսում:

«Մենք որեւԷ բան չենք պլանավորել: Դա (Վրաստանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների) մեկ հանդիպում Էր, որը կարող Է ինչ-որ ձեւով բերել իրադրության ապաԷսկալացման: Տեսնենք՝ կլինեն արդյոք հետագա փուլեր, բայց մենք դեռ նման որեւԷ բան չենք պլանավորել»,-ասել Է Զուրաբիշվիլին:

Վրացական պետության ղեկավարը նաեւ նշել Է բանակցությունների կարեւորությունը վրաց-ռուսական խնդիրների լուծման համար եւ կոչ Է արել արեւմտյան գործընկերներին աջակցելու դրան: «ՄԱԿ-ում իմ ելույթի ընթացքում ես ասացի, որ երբ Վրաստանի պես երկիրը կոնֆլիկտային իրադրությունը եւ օկուպացման խնդիրը լուծելու համար միակողմանի կարգով հրաժարվեց ուժի կիրառումից, մնում Է միայն մեկ ճանապարհ, այն Է՝ դիվանագիտությունը: Դիվանագիտության ճանապարհին մենք խնդրում ենք մեր գործընկերներին՝ այդ թվում՝ Գերմանիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, որ նրանք երբեք չմոռանան Վրաստանի մասին»,- հավելել Է նա, հաղորդել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]