Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի էներգիան պարզապես ցնցող է. WCIT-ի մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով

 Հայաստանի էներգիան պարզապես ցնցող է. WCIT-ի մասնակիցները կիսվում են իրենց 
տպավորություններով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի մասնակիցները սոցիալական ցանցերում կիսվում են իրենց տպավորություններով: «Berkeley SkyDeck» ընկերության գործադիր տնօրեն Քերոլայն Վինեթը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի էներգիան պարզապես ցնցող է:

«WCIT 2019 համաժողովը մեկնարկեց Հայաստանի վարչապետի ողջույնի խոսքով: Այս երկրի էներգիան պարզապես ցնցող է: Հայաստանը կառուցում է նոր դարաշրջան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Քերոլայն Վինեթը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ, շնորհակալություն է հայտնել «WCIT 2019» համաժողովի կազմակերպիչներին՝ հրապարակելով լուսանկարներ:

«Հայաստանում՝ Երևանում «WCIT 2019» 23-րդ համաժողովի տպավորիչ բացումը: Ապագան հիմա է: Շնորհակալություն կազմակերպիչներին»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածում էին գտել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախմբի համերգի լուսանկարները, տեսանյութերը: Բազմաթիվ քաղաքացիներ, հյուրեր, նշանավոր դեմքերը կիսվում էին իրենց տպավորություններով: Շատերին տպավորել էր նաև աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենի ելույթը:  

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]