Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկներն արդեն հասանելի են Հայաստանում

Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկներն արդեն հասանելի են Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 3-ին Երևանում կայացավ Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկների գունառատ շնորհանդեսը, որին ներկա էին բլոգերներ, լուսանկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Երեկոն վարում էր  հաղորդավար Արման Մարգարյանը :

Instax ֆոտոխցիկը ակնթարթային լուսանկարներ ստանալու ամենահեշտ և արագ միջոցն է:   Ժամանակակից  տեխնոլոգիական պայմաններում  ակնթարթային լուսանկարն էլ ավելի արժեքավոր է մեր սմարթֆոնում  պահպանված հազարավոր լուսանկարների շարքում: Այս  նորարար տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ճանապարհորդելիս, տարբեր առիթներ տոնելիս և առօրյայում ֆիքսել կյանքի վառ և ուրախ պահերը և մի քանի րոպեի ընթացքում ստանալ պատրաստի գունավոր պատկերներ և հիշողություններ ունենալ ձեռքում : «Շոշափելի ինստագրամ». ահա, թե որն է Instax-ի գլխավոր առավելություններից մեկը:

Տոնական երեկույթի ընթացքում Ֆոտոխցիկների լույսերի ներքո և DJ-ի վառ միքսերի ուղեկցությամբ  հյուրերը  անձամբ լուսանկարեցին և լուսանկարվեցին  Instax ֆոտոխցիկներով, փորձարկեցին տարբեր ֆիլտրեր և անմոռանալի դարձրեցին իրենց կյանքի ևս մեկ ուրախ ու գունավոր հիշողություն: 

Միջոցառման հյուրերի հավաստմամբ՝ ուրախալի է, այն  որ այսուհետ այս Instax ֆոտոխցիկներն  ու  ժապավեներն արդեն հասանելի են Հայաստանում:

«FUJIFILM-ի համար Instax ֆոտոխցիկների թողարկումը Հայաստանում մեծ առաջընթաց և մարտահրավեր էր: Վերջապես եկավ այն պահը, երբ ամենաթրենդային և գերժամանակակից ֆոտոխցիկները ներկայացրեցինք այնպիսի հեռանկարային շուկայում,  ինչպիսին Հայաստանն է»,- իր խոսքում նշեց FUJIFILM Russia  ընկերության զարգացման գծով տնօրեն  Կիրիլ Մարտինովը: 

Միջոցառման ժամանակ անցկացվեց հատուկ խաղարկություն, և արդյունքում 3 հաղթողներն ունեցան իրենց սեփական Instax Mini 9  ֆոտոխցիկները:  

«Շնորհակալ եմ նման վառ միջոցառում կազմակերպելու և հրավերի համար : Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, երբ վիճակահանության ժամանակ իմ թիվը դուրս եկավ: Մինչ այսօր  առիթ չի եղել  օգտագործել և փորձարկել  Instax Mini, քանի որ  թե՜ ֆոտոխցիկները, թե՜ ժապավենները հասանելի չէին Երևանում, անհրաժեշտ էր պատվիրել:  Ֆոտոխցիկները  ոչ միայն գեղեցիկ լուսանկարում են, այլ նաև  հետաքրքիր և գունեղ են իրենց դիզայնով:  Ես իմ  Ֆոտոխցիկը  կնվիրեմ դստերս. նա շատ է  սիրում լուսանկարել և լուսանկարվել»,-  նշեց միջոցառման հյուրերից  և խաղարկության հաղթողներից Լիլիթ Գալստյանը:

 

Միջոցառման  հյուրերից   դերասանուհի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն ասաց. «Աշխարհն այսօր շարժվում է վիզուալ արվեստի ճանապարհով, իսկ լուսանկարչությունը դրա անբաժան մասն է։ Յուրաքանչյուրը կարող է դառնալ լուսանկարիչ. մեր գաջեթները տալիս են այդ հնարավորությունը։ Սակայն շատ վաղուց մենք մոռացել ենք լուսանկարները տպագրելու մշակույթի մասին, իսկ այս Instax ֆոտոխցիկների շնորհիվ մենք վերականգնում ենք լուսանկարներ տպագրելու հին ու բարի ավանդույթը, այդպիսով խնայում ենք նաև մեր ժամանակը և տեղում հավերժացնում մեր կյանքի կարևոր  հիշողությունները»։

Շնորհանդեսին ներկայացված էր հայ լուսանկարիչ Հրանտ Խաչատրյանի lifestyle  լուսանկարների շարքը Instax-ի ձևաչափով:  

«Լուսանկարներիս շարքն էքսկլյուզիվ է, և այն իրականացրել եմ Վենետիկում անցկացված կինոփառատոնի ժամանակ։ Լուսանկարչի տեսանկյունից Instax ֆոտոխցիկները շատ հարմարավետ  են՝       հատկապես միջոցառումներ լուսաբանելիս և   ժամանցային ձևաչափով հատուկ նախագծեր կամ պարզապես էքսպերիմենտներ իրականացնելիս։ Instax-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ լուսանկարվողը ստիպված  չի լինում երկար սպասել իր գունավոր պատկերին, այն հաճելի էմոցիաներ է պարգևում մարդկանց»,-նշեց Հրանտ Խաչատրյանը։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ձայնային հաղորդագրություններ  ձայնագրել Instax mini LiPlay-ով, սելֆիներ անել բոլորի կողմից արդեն սիրված Instax SQ6-ով, Instax SQ 20-ի միջոցով տպեցին լուսանկարներ 20 վայրկյան տևողությամբ վիդեոհոլովակներից:

***

Ակնթարթային տպագրության Instax տեսախցիկները արժանացել են բազմաթիվ մրցանակների: Instax SQ6-ը և Instax SQ20-ը 2019 թվականին ստացել են երկու խոշոր մրցանակ. «Red Dot Design Award 2019» և «iF Design Award 2019», իսկ միջազգային փորձագետները բարձր գնահատականի են արժանացրել ոչ միայն նորաոճ արտաքին տեսքը, այլև դրանց ֆունկցիոնալությունն ու օգտագործման հարմարավետությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]