Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շտայնմայերը հայտնել Է Վրաստան այցի նպատակը

Շտայնմայերը հայտնել Է Վրաստան այցի նպատակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 7-ին հերքել Է այն լուրերը, թե ինքը Վրաստան Է ժամանել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հակամարտության լուծման նախաձեռնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շտայնմայերը եւ նրա տիկինը՝ Էլկե Բյուդենբենդերը պաշտոնական այցով Վրաստան են ժամանել հոկտեմբերի 6-ին, այցի պաշտոնական մասն սկսվել Է հոկտեմբերի 7-ին:

Գերմանիայի նախագահի առաջիկա այցի վերաբերյալ տեղեկատվության տարածումից շատ չանցած լուրեր հայտնվեցին այն մասին, որ նա պետք Է Վրաստանին հանձնի մի պլան, որը նման կլինի Ուկրաինայի համար «Շտայնմայերի բանաձեւին»:

«Իմ այցի ընթացքում հանդիպումներ կկայանան քաղաքական շրջանակների, նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի անդամների հետ: Մենք հնարավորություն կունենանք այցելելու Հարավային Օսիայի հետ սահման: Ես իրոք չեմ եկել որեւԷ կոնկրետ նախաձեռնությամբ կամ առաջարկությամբ, այս անգամ ես բացարձակապես այլ դերակատարություն ունեմ»,-հայտարարել Է Շտայնմայերը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ անցկացված համատեղ բրիֆինգում:

Նա նաեւ ողջունել Է ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռուսաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դավիթ Զալկալիայի միջեւ կայացած հանդիպումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]