Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Մեսին նոր ռեկորդ է սահմանել  

Մեսին նոր ռեկորդ է սահմանել

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդն է սահմանել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կապտանռնագույնների» հարձակվողը 21-րդ դարում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով 16 մրցաշրջան շարունակ գոլ է խփում իսպանական Լա լիգայում:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ` «Նոու Կամպ» մարզադաշտում, հյուրընկալելով «Սևիլիա»-ին, հաղթեց 4:0 հաշվով: Մեսին ևս աչքի ընկավ այս խաղում:

Մեսին «Բարսելոնա»-ում է 2001 թվականից:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ