1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը.Ալեքսանդր Եսայան

Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի 
կենտրոնը.Ալեքսանդր Եսայան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «WCIT 2019»-ի համաժողովի բացմանն իր ելույթում ասաց «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը: Նա նշեց, որ այս համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարը  առաջացել է տարիներ առաջ: Այն իրականություն դարձնելու համար իրականցվել է զգալի աշխատանք:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում: Տարիներ առաջ մենք կարողացանք հաղթել մեր առաջարկությամբ և այս կարևոր համաժողովը բերել Հայաստան: Հայաստանն առաջիկա երեք օրերին լինելու է տեխնոլոգիական կենտրոն: Ես շատ ուրախ եմ ողջունելու մեր բոլոր հյուրերին, ովքեր եկել են աշխարհի տարբեր երկրներից: Բարի գալուստ մեր երկիր»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]