Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջոնսոնը ԵՄ-ին նախազգուշացրել Է՝ Brexit-ի հարցում չընկնել «պատմական մոլորության» մեջ

Ջոնսոնը ԵՄ-ին նախազգուշացրել Է՝ Brexit-ի հարցում չընկնել «պատմական մոլորության» մեջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եվրոպացի իր գործընկերներին հայտարարել Է, որ չարժե թերագնահատել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու թագավորության վճռականությունը, ինչը պատմական մասշտաբի մոլորություն կլիներ: Այդ մասին հայտարարել Է Ջոնսոնի ներկայացուցչիը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ նրա անցկացրած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մեծ Բրիտանիան մեծ ու կարեւոր առաջարկություն Է արել, բայց եկել Է ժամանակը, որ Եվրահանձնաժողովը նույնպես փոխզիջման պատրաստակամություն դրսեւորի: Եթե դա տեղի չունենա, Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի առանց գործարքի», Ջոնսոնի ներկայացուցչի խոսքը մեջբերել Է Press Association գործակալությունը: Անդրադառնալով ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքին, որը Ջոնսոնին պատվիրում Է ԵՄ-ից բանակցությունների եռամսյա հետաձգում խնդրել, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը կողմերը չգան փոխմբռնման նա ասել Է. «Կապիտուլյացիայի մասին օրենքը եւ դրա հեղինակները վնասում են բանակցություններին, բայց եթե ԵՄ-ի ղեկավարները հույսը դնում են այն բանի վրա, որ այդ օրենքը կկանխի առանց գործարքի դուրս գալը, ապա դա պատմական մասշտաբի մոլորություն կլինի»:

Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, նախագահ Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում ասել Է, որ ԵՄ-ն մինչեւ այս շաբաթվա վերջը կորոշի՝ հնարավոր Է արդյոք Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության հասնել Brexit-ի շուրջ: Հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին Է փոխանցել Լոնդոնի նոր առաջարկությունները հյուսիսիռլանդական սահմանի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստը եւ դրան կից Ջոնսոնի նամակը տարածել Է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը: Ջոնսոնի առաջարկությունները «բեքստոպ» ռեժիմի՝ ԵՄ-ի եւ վարչապետի պաշտոնում նրան նախորդած Թերեզա Մեյի կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնագրի բաղկացուցիչ մասի այլընտրանքն են եւ մինչ այժմ փորձաքար են ԵՄ-ի հետ Լոնդոնի բանակցություններում: Այն ենթադրում Է, որ անցումային շրջանի ավարտից հետո Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի միասնական շուկայի եւ մաքսային միության բաղկացուցիչ մասը կմնա անորոշ երկար ժամանակ, քանի դեռ Լոնդոնը եւ Բրյուսելը համաձայնության չեն գա Brexit-ից հետո Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկությունն ապահովելու հուսալի միջոցի շուրջ:

Հյուսիսային Իռլանդիան մաքսային միությունը կլքի անցումային շրջանի ավարտվելուց հետո, իսկ ամբողջ կղզու տարածքում կսահմանվի հատուկ մաքսային ռեժիմ, որը կտարածվի բոլոր կատեգորիաների ապրանքների վրա: Բրիտանական պլանը հնարավոր Է համարում ժամանակավոր սահմանի հայտնվելը Իռլանդական ծովում եւ մաքսային ստուգումները ԵՄ-ից Միացյալ Թագավորության կազմում դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ Եվրամիության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտման պահից չորս տարվա ընթացքում: Հյուսիսային Իռլանդիան կշարունակի մնալ միասնական շուկայում, բայց 2025 թվականին նրա խորհրդարանը որոշում կընդունի այն մասին, թե նրա համար կշարունակեն արդյոք գործել ԵՄ-ի կանոնները, թե անհրաժեշտ Է անցնել բրիտանական նորմերի կատարմանը, որոնք այդ ժամանակ արդեն կարող են խիստ տարբերվել եվրոպականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]