Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հոկտեմբերի 7-ին սպասվող իրադարձությունները

Հոկտեմբերի 7-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 7 –ին, Երևանում մեկնարկում է «WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այն Հայաստանում անցկացվում է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ «WCIT 2019» համաժողովի ընթացքում Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները կայցելեն «Դիջիթեք ԷՔՍՊՈ» կենտրոն: Այնտեղ նրանց կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հայկական ընկերությունների արտադրանքը:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կանցկացվեն փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով:

Քաղաքականության հետազոտական կենտրոնը կազմակերպում է քննարկում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս կարգավիճակի, սպասվող զարգացումների և քաղաքացիական հասարակության հնարավոր անելիքների վերաբերյալ:

Գրադարանավարի օրվա կապակցությամբ կկայանա գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությունը:

Մեկ այլ պարգևատրումների մասին: Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարանում կանցկացվի Ճարտարապետի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, կլինեն պարգևատրումներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]