1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեկնարկել է ՏՏ ամենասպասված միջոցառումը. «ԴիջիԹեք»-ում է բազմաթիվ երկրների շուրջ 100 ընկերություն

Մեկնարկել է ՏՏ ամենասպասված միջոցառումը. «ԴիջիԹեք»-ում է բազմաթիվ երկրների շուրջ 100 ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։

«ԴիջիԹեք 2019-ի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ԴիջիԹեքի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԴիջիԹեքի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: ԴիջիԹեքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին նաև պետական այրեր, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլ հյուրեր:

ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ։ WCIT 2019-ին, որը հոկտեմբերի 5-9  անց կկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից: ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Այդ նպատակով կգործի հատուկ տրանսպորտային փոխադրում WCIT 2019-ից Դիջիթեք եւ հակառակ ուղղությամբ

Նախորդ տարվանից սկսած՝ ԴիջիԹեք տեխնոտոնը համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին, գրանցում է այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: Գրանցումն անվճար է:

ԴիջիԹեք ցուցահանդեսի բաժիններն են՝ կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցություն և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, VMware, VOLO, Instigate, Early one, InOne, HackTech, Mtech, TCO և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև «Արմաթ» կրթական ցանցի` Հայաստանով և Արցախով սփռված ավելի քան 280 դպրոցների սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու այս տարի առավելապես ներկայացված են ՀՀ ԲՏԱ նախարարության հովանու ներքո: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 100-ն է:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 15-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]