1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում  կայացավ «Իմ խաչը»  ֆիլմի առաջնախաղը

Գյումրիում  կայացավ «Իմ խաչը»  ֆիլմի առաջնախաղը

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու «Հոկտեմբեր»  կինոթատրոնում հոկտեմբերի 5-ին կայացավ Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը»  ֆիլմի առաջնախաղը: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա էր  ֆիլմի ստեղծագործական կազմը:

Ներկայացնելով կինոնախագիծը, ստեղծագործական կազմը նշեց, որ այն կյանքի  է կոչվել  մի քանի երկրի տարբեր կազմակերպությունների՝ այդ թվում՝ մոսկովյան «APcinema», «Ռակուրս» ընկերությունների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: Ֆիլմի հիմքում իրական պատմություններ են, իրական հերոսներ, որոնք, անկախ իրենց կամքից, հայտնվում են ղարաբաղյան պատերազմի կիզակետում, որտեղ կռիվը դառնում է իրենց խաչը՝ հանուն պատմական արդարության:
Ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է: 

Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրական պատմությունների հիման վրա նկարահանված ֆիլմը, ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքները: Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները:

Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Սարգիս Գրիգորյանը, Երո Մուրյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյան և այլք: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է, երաժշտությունը հեղինակել է Հայկոն, իսկ ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։ Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին դեռ 2014  թվականին:

Ֆիլմի  հիմքում Շավարշ Վարդանյանի  վավերագրական կադրերն են։ Այս մասին ցուցադրությունից հետո  խոսելով այդ կադրերի մասին՝  «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ռեժիսոր Շավարշ Վարդանյանը: «Ես մասնակցել եմ ղարաբաղյան պետերազմին հենց առաջին իսկ օրերից, եղել եմ լրագրող, օպերատոր և մոտ 1200 ժամ արխիվային նյութեր ունեմ նկարահանած: Սցենարը գրել եմ դեռ 15 տարի առաջ. այն սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի համատեղ ջանքերով դարձավ գեղարվեստական կինոսցենար: Երկար ժամանակ չկար հնարավորություն ֆիլմը կյանքի կոչելու»,- նշեց Շավարշ Վարդանյանը:

Գյումրեցի հանդիսատեսը ֆիլմը ընդունեց հոտընկայս  ծափերով:

 

Արմենուհի Մխոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]