Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերգեյ Սմբատյանը պատմել է, թե ինչպես համակարգչին սովորեցրին գրել հայկական երաժշտություն

Սերգեյ Սմբատյանը պատմել է, թե ինչպես համակարգչին սովորեցրին գրել հայկական 
երաժշտություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԴասА նախագծի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդիպել է ավագ դպրոցների աշակերտների հետ։ Մաեստրո Սմբատյանը աշակերտների հետ զրուցել է «Տեխնոլոգիաները եւ երաժշտությունը» թեմայով, ներկայացրել WCIT համաշխարհային նվագախմբի ձեւավորման գաղափարը, խոսել հոկտեմբերի 6-ին կայանալիք համերգի ծրագրի մասին։

«Մեր հասարակությունը ենթագիտակցորեն շատ կարեւորում է դասական երաժշտությունը։ Ու պատահական չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարեւորագույն իրադարձությունը Հայաստանում որոշվեց սկսել դասական երաժշտության համերգով։ Մտածեցինք՝ ինչ անել, որպեսզի ՏՏ աշխարհում առանձնանանք, եւ որոշեցինք համաձուլել տեխնոլոգիաներն ու արվեստը։ Մենք հասկացանք, որ արվեստում Հայաստանն ունի էմոցիայի, ինտելեկտի եւ գաղափարների այնպիսի պաշար, որ պետք է ստեղծի նոր բան։ Առաջին անգամ մեզ մոտ կհնչի արհեստական տաղանդի արդյունքը՝ համակարգչի մոդելավորած երաժշտությունը, որը հայկական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սերգեյ Սմբատյանը։

Ուշագրավ է, որ ՏՏ համաշխարհային համաժողովի շատ մասնակիցներ, տեղեկանալով WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման, ելույթի եւ նորարարության մասին, որոշել են մեկ օր առաջ ժամանել Երեւան, որպեսզի ականատես լինեն նվագախմբի բացառիկ ելույթին ու արհեստական բանականության եւ արվեստի գեներացրած արդյունքին։

Պարոն Սմբատյանը տեղեկացրեց, որ ավելի քան ութ ամիս ՏՏ ոլորտի մասնագետները, երաժիշտներն աշխատել են այս գաղափարի վրա եւ արհեստական բանականությանը սովորեցրել են գրել հայկական երաժշտություն։

Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեցին նաեւ իրական եւ համակարգչի ստեղծած երաժշտությունների նմուշներ։ Կոնկրետ օրինակների վրա բացատրվեց, թե ինչ տարբերություններ կան իրական եւ արհեստական մեղեդիների միջեւ։ Ընդ որում, հետաքրքիր էր, որ ներկաներից շատերը կարողանում էին զանազանել համակարգչի ստեղծած երաժշտությունն ու իրականը եւ դա բացատրում էին նրանով, որ համակարգչի ստեղծածը զուրկ է զգացմունքայնությունից։    

Հանդիպման ընթացքում արծարծվեցին բազմաթիվ թեմաներ, դիրիժոր Սմբատյանը պատասխանեց ներկաների հարցերին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]