Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Երգչուհի Սիան հայտնել է իր հազվագյուտ հիվանդության մասին

 Երգչուհի Սիան հայտնել է իր հազվագյուտ հիվանդության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի փոփ աստղ Սիան հայտնել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, որը դարձել է քրոնիկ ցավի պատճառ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Երգչուհի-երգահանը տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով՝ հազվագյուտ հիվանդությամբ, որը կարող է պատճառել չափազանց հոգնածության զգացողություն:

Սիան հայտնի է նաև նրանով, որ իր կյանքը մշտապես գաղտնի է պահում և պարբերաբար իր դեմքը թաքցնում է կեղծամների և գլխաշորերի տակ:

«Ես պարզապես ուզում եմ ասել նրանց, ովքեր տառապում են ֆիզիկական կամ էմոցիոնալ ցավից, ես ձեզ սիրում եմ»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է Սիան՝ հորդորելով առաջ շարժվել:

Էլերս-Դանլոսի համախտանիշով անձանց մոտ արտահայտված է «մաշկի գերէլաստիկություն»: Այդ հիվանդության սիմպտոմներից են հեշտությամբ ճկվող, թուլացած հոդերը և էլաստիկ, բայց արագ վնասվող մաշկը: Հիվանդությունն ազդում է շարակցական հյուսվածքների, ոսկորների եւ անոթների վրա։ 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ