Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծառայողները կանխել են արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ

Ծառայողները կանխել են արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ից կալանավորված անձ Բ․Վ․-ին հոկտեմբերի 4-ի ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս, աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ենթարկել են անձնական խուզարկության։ Արդյունքում՝ վարտիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 340 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 3 զառ, 5 անհայտ ծագման դեղահաբ, 3 բաժանորդային քարտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Լ․ Մ-ի անվամբ քաղաքացի Ս․ Պ․-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 1 կգ քաշով շաքարավազ, որին խառնված է եղել թմրամիջոցին նմանվող, սպիտակ, կասկածելի զանգված։

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]