Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ջոնսոնը հայտարարել Է, որ ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չհասնի գործարքի կնքման

Ջոնսոնը հայտարարել Է, որ ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չհասնի գործարքի կնքման

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի Սեսիոն դատարանը ստացել Է բրիտանական կառավարության եւ նրա ղեկավար Բորիս Ջոնսոնը գրավոր հավաստիացումներն այն մասին, որ վարչապետը ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չկարողանա Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել առաջիկա «ապահարզանի» պայմանների վերաբերյալ:

Կառավարության պաշտոնական դիրքորոշման շարադրումն ամփոփող փաստաթղթից հոկտեմբերի 4-ին Twitter-ի իր Էջում քաղվածքներ Է մեջբերել բրիտանացի իրավաբան Ջո Մոյեմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այն դեպքում, եթե 1 (1) եւ 2 պարագրաֆներում շարադրված պայմաններից ոչ մեկը չկատարվի, նա (վարչապետ Ջոնսոնը) սահմանված ձեւով 2019 թվականի հոկտեմբերի 19-ից ոչ ուշ նամակ կուղարկի (Brexit-ի հետաձգման խնդրանքով)»,-ասված Է փաստաթղթում:

Մինչդեռ ավելի վաղ Ջոնսոնը քանիցս հայտարարել Է, որ Եվրամիությանը չի խնդրելու հերթական անգամ հետաձգել Brexit-ի ամսաթիվը եւ ավելի շուտ «մեռած կպառկի ջրանցքում», քան կգնա այդ քայլին:

Շոտլանդիայի Սեսիոն դատարանը քննում Է Մոյեմի, ձեռնարկատեր Դեյլ Վինսի եւ Շոտլանդիայի ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Ջոաննա Չերիի դիմումը, որոնք ձգտում են հասնել այն բանին, որ դատարանը բացառի Brexit-ի իրագործումն առանց Բրյուսելի հետ գործարքի:

Ի թիվս այլ բաների, դատավորները պետք Է պատասխանեն այն հարցին, թե վարչապետին բանտ սպառնում Է արդյոք, եթե նա անտեսի այսպես կոչված Բեննի օրենքը, որն անցած ամսին ընդունվել Է բրիտանական խորհրդարանի կողմից եւ կառավարությանը պարտավորեցնում Է խնդրել ԵՄ-ին՝ Brexit-ը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, եթե չհաջողվի նոր համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]