Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դերասան Ջեյմս Ֆրանկոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ. The New York Times

Դերասան Ջեյմս Ֆրանկոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ. The New York 
Times
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու կանայք դերասան Ջեյմս Ֆրանկոյին եւ դերասանական վարպետության դպրոցի նրա գործընկերներին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հայտնել Է The New York Times թերթը:
Նրա տվյալներով՝ հայցը ներկայացվել Է Լոս Անջելեսի օկրուգի Գերագույն դատարան: Երկու կանայք՝ Սառա Թիթեր-Քափլանը եւ Թոնի Գաալը, պնդում են, որ Studio 4 դերասանական վարպետության դպրոց ընդունվելիս, որի տնօրենը եւ հիմնադիրը Ֆրանկոն Է, իրենք սեռական ոտնձգությունների են ենթարկվել 41-ամյա դերասանի եւ ռեժիսորի, ինչպես նաեւ նրա գործընկերների կողմից:
Կանայք նշում են, որ Ֆրանկոն իրենց մասնակցություն Է խոստացել նախապատրաստվող ֆիլմերին՝ դրա դիմաց առաջարկելով մասնակցել սեռական բնույթ կրող նկարահանումների: Ընդ որում, ինչպես ընդգծում Է թերթը, ֆիլմերը, որոնց մասին ասել Է դերասանը, չեն թողարկվել: Հայցատուների խոսքով՝ դերասանի ու նրա գործընկերների գործողությունները բերել են նրան, որ դպրոցում եւ նրա սահմաններից դուրս հաստատվել Է «ոտնձգությունների եւ սեռական շահագործման մթնոլորտ»: Հրատարակությունը նշում Է, որ ավելի վաղ Ֆրանկոյի նկատմամբ արդեն առաջադրվել են նման բնույթի մեղադրանքներ, այդ թվում հենց Թիթեր-Կապլանի կողմից:
Ֆրանկոն ճանաչում Է ստացել 1999 թվականին «Խուլիգաններն ու օրինավորները» սերիալի թողարկումից հետո, որում խաղացել Է գլխավոր դերերից մեկը: Հետագայում նկարահանվել Է հիմնականում կատակերգություններում, ինչպես նաեւ մասնակցել Է ռեժիսոր Սեմ Ռեյմիի սարդ-մարդի մասին գերհերոսական եռերգությանը (2002, 2004, 2007 թթ.):
Ռեժիսոր Մարկ Ռայդելի «Ջեյմս Դին» կինոնկարում (2001 թ.) խաղացած գլխավոր դերի համար ստացել Է «Ոսկե գլոբուս»: «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել «127 ժամ» դրամայում (2010 թ.) կատարած դերի համար: Հանդես Է եկել որպես «Վայ-արարիչը» (2017 թ.) ֆիլմի ռեժիսոր, ինչպես նաեւ խաղացել Է գլխավոր դերը, որի համար անցյալ տարի ստացել Է իր երկրորդ «գլոբուսը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]