Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրետա Տունբերգը դարձել Է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիր

Գրետա Տունբերգը դարձել Է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիր


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը եւ կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը դարձել են Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիրներ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել Է KidsRights կազմակերպությունը, որը մրցանակի հիմնադիրն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ե՛վ Գրետայի, ե՛ւ Դիվինայի ազդեցությունը բազմաթիվ երեխաների ապագայի վրա անվիճելի Է»,-նշել Է KidsRights-ի հիմնադիր եւ փորձագիտական կոմիտեի նախագահ Մարկ Դուլարտը:
Նա աղջիկներին համարել Է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի օրինական հաղթողներ:
Պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Հաագայում՝ Երեխայի համաշխարհային օրվա առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/56/ 14.52

Գրետա Տունբերգ, Խաղաղության միջազգային մանկական մրցանակ, դափնեկիր

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]