Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Սելին Դիոնը Մոնրեալում բոլոր համերգները չեղարկել Է ձայնի հետ կապված խնդիրների պատճառով

Սելին Դիոնը Մոնրեալում բոլոր համերգները չեղարկել Է ձայնի հետ կապված խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել Է, որ չեղարկում Է հոկտեմբերի 5-ին եւ 6-ին Մոնրեալում նշանակված իր համերգները ձայնի հետ կապված շարունակվող խնդիրների պատճառով: Այդ մասին երգչուհին հայտարարել Է իր երկրպագուներին՝ տեսաուղերձ ձայնագրելով Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ համար ավելի դժվար Է չեղարկել շոուն, քան այն անցկացնել: Ներեցեք, որ ես ձեզ հիասթափեցրի»,-ասել Է նա: Դիոնը պարզաբանել Է, որ հաջակցություն Courage («Արիություն») ալբոմի համանուն խորագիրը կրող իր հյուսիսամերիկյան շրջագայության առաջին համերգներից հետո, որոնք անցկացվել են Քվեբեք-Սիթիում, իր մոտ մրսածություն Է նկատվում: «Ձայնս դեռ չի վերականգնվել»,-արձանագրել Է երգչուհին: Մոնրեալում պլանավորված վերջին երկու համերգները հետաձգվել են 2020 թվականի փետրվարի 18-ին եւ 19-ին: Ավելի վաղ երգչուհու ներկայացուցիչները նույն այդ պատճառով չեղարկել Էին այս քաղաքում Դիոնի եւս չորս ելույթ, որոնք պետք Է կայանային սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը: Այդ շոուները հետաձգվել են 2019 թվականի նոյեմբեր: Սեպտեմբերի 18-ին կանադացի երգչուհին սոցիալական ցանցերում հանրությանը միանգամից երեք երգ Է ներկայացրել իր Courage նոր ալբոմից, որը թողարկվելու Է նոյեմբերի 15-ին, եւ նույն օրն Էլ անցկացրել Է Քվեբեք-Սիթիի երեք համերգներից առաջինը: Այս շրջագայությունը պետք Է խոշորագույնը դառնա 2008-2009 թվականների համաշխարհային շրջագայությունից հետո: 2019 թվականի սեպտեմբերից մինչեւ 2020 թվականի ապրիլ երգչուհին պատրաստվում Է 65 համերգ տալ Կանադայում եւ ԱՄՆ-ում, այդ թվում՝ Վանկուվերում, Մոնրեալում, Օտտավայում, Տորոնտոյում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում եւ Մայամիում: 2004 թվականին ամբողջ աշխարհում ավելի քան 175 մլն ալբոմի վաճառքից հետո Սելին Դիոնն ստացել Է World Music Awards-ի ադամանդե պարգեւը՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշատ ալբոմներ վաճառած երգչուհին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ