Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Մեսիի որակազրկումը չի չեղարկվել  

Մեսիի որակազրկումը չի չեղարկվել

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսիի որակազրկումը մնում է ուժի մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ը: Մեսին, որը որակազրկվել էր 3 ամսով ֆուտբոլի հարավամերիկյան ֆեդերացիայի հասցեին մեղադրանքներ ներկայացնելու համար, ևս երեք ամիս չի միանա հավաքականին:

Ավելի վաղ` Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան Մեսիին տուգանել է նաև 50 հազար ԱՄՆ դոլարով: Արգենտինացին ազգային թիմի կազմում չի մասնակցի մի քանի ընկերական խաղերի, այդ թվում նաև աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղին: Որակազրկումն ուժի մեջ կմնա մինչև նոյեմբերի 2-ը:

Copa America-ի կիսաեզրափակչի խաղից հետո, որտեղ արգենտինացին ստացավ կարմիր քարտ, Մեսին Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիային մեղադրել էր կոռուպցիայի մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ