Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

«Ռոմա»-ի մարզիչը պնդում է` Մխիթարյանը վնասվածքով է միացել ակումբին  

«Ռոմա»-ի մարզիչը պնդում է` Մխիթարյանը վնասվածքով է միացել ակումբին

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է Հայաստանի ընտրանու և «գայլերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքին:

«Մխիթարյանը մինչ այդ արդեն ուներ վնասվածք, որն ավելի խորացավ «Ռոմա»-ի վերջին երկու խաղերից հետո: Կարծում էինք, որ հասցրել էր վերականգնվել, սակայն «Լեչե»-ի դեմ խաղում այն նորից զգացնել տվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ֆոնսեկան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 3 շաբաթից: «Լեչե»-ի դեմ խաղի ժամանակ ստացած աճուկի վնասվածքը լուրջ է, և վերականգման համար հայ կիսապաշտպանին հարկավոր կլինի 3 շաբաթ: Մխիթարյանը չի օգնի նաև ազգային թիմին, որը հոկտեմբերի 12-ին և 15-ին կմրցի համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի թիմերի հետ:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ