1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ցուկերբերգը պաշտպան Է կանգնել Facebook-ի հավելվածներում տվյալների միջանցիկ ծածկագրմանը. Reuters

Ցուկերբերգը պաշտպան Է կանգնել Facebook-ի հավելվածներում տվյալների միջանցիկ ծածկագրմանը. Reuters
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդես Է եկել ի պաշտպանություն իրեն պատկանող սոցիալական ցանցերում ու հավելվածներում տեղեկատվության լրացուցիչ ծածկագրումն ապահովելու ընկերության պլանների, չնայած այն երկյուղներին, որ դա բացասաբար կազդի օգտատերերի տվյալների պահպանության եւ Համացանցում հանցավորության դեմ պայքարի վրա: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել ընկերության նիստի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին հայտնել Է Reuters գործակալությունը: Facebook-ի ղեկավարը նշել Է, որ հարկ Է միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել միջանցիկ ծածկագրման կիրառման հետ կապված ռիսկերը եւ ապահովել օգտատերերի, հատկապես անչափահասների անվտանգությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիմել են Facebook-ին՝ խնդրելով կասեցնել այն պլանների կատարումը, որոնք տեղեկատվության լրացուցիչ ծածկագրում են ենթադրում նրան պատկանող սոցիալական ցանցերում ու հավելվածներում: Բաց նամակը հրապարակվել Է բրիտանական կառավարության կայքում: Տեքստում ընդգծվում Է, թե «չի կարելի թույլ տալ, որ ընկերություններն օգտվեն անպատժելիությունից», երբ գործը վերաբարում Է երեխաների կյանքին ու անվտանգությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]