Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման քվեարկությունը

Մեկնարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու 
որոշման քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի փակ և գաղտնի քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

«Քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն»,- ասաց Ազգային ժողովի Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդը:

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության անունից  Տարոն  Սիմոնյանը   փաստել էոր  իր ներկայացրած քաղաքական  ուժը  դեմ է բոլոր այն  որոշումներին, հռչակումներին որոնք  դեմ են օրենքի, իրավունքի ոգուն եւ տառին: «Դիրքորոշումը որով կողմ ենք քվեարկում իշխող խմբակցության ներկայացրած նախագծին՝ հիմնավորված է այն  պատճառաբանությամբ, որ մենք հարգում ենք կասկած ունենալու ձեր իրավունքը»,- նշել է Տարոն Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում  ՍԴ  որեւէ դատավորի կողմից կարգապահական  որեւէ  խախտման պարագայում քաղաքական մեծամասնությունը նույն ջանասիրությամբ կսկսի նույն իրավական գործընթացներըՆա տեղեկացրել է, որ խմբակցութունը կողմ  է նախագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության   դիրքորոշումը ներկայացրել   է  խմբակցության քարտուղար Արման ԱբովյանըՊատգամավորը   եւս մեկ անգամ նշել է իրենց քաղաքական ուժի քվեարկությանը չմասնակցելու պատճառը՝ փաստելով, որ փաստաթուղթը թերի է  իրավական հիմնավորումների տեսանկյունից:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով նախագծի վերաբերյալ, նշել է, որ խմբակցության ներկայացրած նախագիծն օրինական էինչի մասին նշվել է նաեւ մամուլում: Նա ընդգծել է, որ այն միտված է դատաիրավական համակարգի ընդհանուր բարեփոխումներին, դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը, ամրացմանը եւ դատարանների ու դատավորների դերի բարձրացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]