Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանիայի խորհրդարանը ծաղրող Բենքսիի նկարը աճուրդում վաճառվել Է ռեկորդային 12 մլն դոլարով

Բրիտանիայի խորհրդարանը ծաղրող Բենքսիի նկարը աճուրդում վաճառվել Է 
ռեկորդային 12 մլն դոլարով


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փողոցներում նկարող Բենքսիի կտավը, որը ծաղրում Է Միացյալ Թագավորության խորհրդարանը, հոկտեմբերի 3-ին աճուրդում վաճառվել Է ռեկորդային 9,9 մլն ֆունտ ստեռլինգով (12 մլն դոլար): Տպավորիչ չափերի կտավը իրացվել Է արդի արվեստի իրերի վաճառքի շրջանակում, որը Լոնդոնում կազմակերպել Էր Sotheby՚s աճուրդների տունը: Այն դարձել Է Բենքսիի՝ աճուրդով վաճառված ամենաթանկ աշխատանքը:
Նկարի համար վճարված գումարը հինգ անգամ գերազանցել Է դրա նախնական արժեքը, որը կազմում Էր 1,5 միլիոնից մինչեւ 2 մլն ֆունտ: Աճուրդը տեւել Է 13 րոպե:
Կտավը պատկերում Է բրիտանանական խորհրդարանի Համայնքների պալատի նիստը, սակայն պատգամավորների փոխարեն խորհրդարանական աթոռները եւ նույնիսկ խոսնակի աթոռն զբաղեցնում են շիմպանզեներն ու օրանգուտանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]